|
Երկրային դրախտ կարելի է գտնել իմաստության գրքերում, կնոջ սրտին եւ ձիու մեջքին:
Արաբական ասացվացք
«Կենտավր» ձիասպորտի եւ հիպոթերապիայի ասոցիացիան» հասարակական կազմակերպություն է, որը սկսել է հիպոթերապիան Հայաստանում: Մեր նպատակն է կազմակերպել մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների ռեաբիլիտացիան հիպոթերապիայի միջոցով, նպաստել հաշմանդամների ինտեգրմանը հասարակություն և նրանցից ոմանց պատրաստել հաշմանդամային սպորտին:
«Կենտավրը» զբաղվում է հիպոթերապիայով «Զատիկ» ձիավարության ակումբում, որը գտնվում է Ուշի գյուղում (Աշտարակի մոտակայքում), հատուկ վարժեցված ձիերով: Ակումբի սեփականատեր Աղասի Զատիկյանը «Կենտավրին» է տրամադրել ձիերին եւ ձիահրապարակը, ինչի փոխարեն «Կենտավրը» պարտավորվում է հոգալ ձիերի մարզումն ու կերակրումը:
Մենք աշխատում ենք հիմնականում մանկական ուղեղային կաթված, աուտիզմ և սկոլիոզ ախտորոշմամբ երեխաների հետ։ Մեր հիվանդների թվում են նաեւ Խարբերդի՝ հատուկ կարիքներով երեխաների մանկատան սաները:
«Կենտավրը» համագործակցում է Նորագյուղի պետական մանկական ռեաբիլիտացիոն կենտրոնի մասնագետների, ինչպես նաև մասնավոր ֆիզիոթերապեվտների եւ հոգեբանների հետ:
Հիպոթերապիայում հիմնականում ներգրավված են.
|

