Centaur Association of Hippotherapy and Equestrian Sports
Մարդը ստեղծվել է, որպիսզի լրացնի ձիուն:
Էդվարդ Էբբի
«Մի շոգ սեպտեմբերյան օր իմ կյանքը բաժանվեց երկու մասի՝ «մինչեւ» եւ «հետո»: Մինչ այդ օրը ես սովորական ձի էի: Գյուղում ապրող բոլոր սովորական ձիերի նման ես ամբողջ օրս անկացնում էի արածելով, իսկ երեկոյան վերադառնում էի ձիանոց: Ժամանակ առ ժամանակ գյուղական տղաները հեծնում էին ինձ: Այդ օրվանից հետո ես բժիշկ դարձա: Եւ ոչ թե սովորական բժշկի, որից երեխաները վախենում են, այլ որի մոտ գնում են ժպիտով:


Հիպոթեռապիա բառացիորեն նշանակում է բուժում մեր՝ ձիերի օգնությամբ: Մեզ հաճախ անվանում են «կենդանի մարզասարք»: Քայլելուց մեր մեջքը եռաչափ տատանումներ է առաջացնում, եւ հեծյալի բոլոր մկանները կրկնում են այդ շարժումները: Այդ շարժումների միջոցով սպաստիկ մկանները թուլանում են, իսկ թուլացած մկանները՝ պնդանում...»